Էլվինա Սավինո
Էլվինա Սավինո իտալ.՝ Elvira Savino | |
---|---|
Ծնվել է | հունիսի 6, 1977 (47 տարեկան) |
Ծննդավայր | Կաստելանա Գրոտե, Բարի, Ապուլիա, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մայրենի լեզու | իտալերեն |
Կրթություն | Բարիի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ և Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ |
Կուսակցություն | Ազատության ժողովուրդ |
Կայք | elvirasavino.it |
Elvira Savino Վիքիպահեստում |
Էլվինա Սավինո (իտալ.՝ Elvira Savino, հունիսի 6, 1977, Կաստելանա Գրոտե, Բարի, Ապուլիա, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, Իտալիայի պատգամավորների պալատի պատգամավոր «Առա՛ջ, Իտալիա» կուսակցությունից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականին ավարտել է Բարիի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը՝ «քաղաքական տնտեսագիտություն» մասնագիտությամբ։ Որակավորման բարձրացում է անցել Բարիի առևտրային պալատում՝ ուսումնասիրելով բիզնես գործընթացները, գերազանցության և էթիկական առաջնորդության մոդելները։ Հռոմում հետագա կրթությունից հետո ստացել է Եվրոպայի հասարակական հարաբերությունների մագիստրոսի աստիճան։ 2004 թվականից աշխատել է տարբեր միջազգային ընկերություններում, այդ թվում՝ Fazi Editore խմբի Business International ընկերության նախագծի մենեջերի օգնական (սովորել է կառավարում)։ 2005 թվականին աշխատել է որպես UDC ընկերության կապի և հաղորդակցության բաժնի աշխատակից։ 2006 թվականի հունվարից՝ RAI հեռուստառադիոընկերության խորհրդատու, զբաղվել է նոր հեռուստաալիքների առաջխաղացմամբ, 2006 թվականի մայիսից համագործակցել է «Formiche» խմբագրական նախագծի հետ։
2008 թվականի ապրիլի 29-ին Էլվիրա Սավինոն Իտալիայի պատգամավորների պալատ է ընտրվել «Ազատության ժողովուրդ» կուսակցության ցուցակով։ 2013 թվականի ընտրություններում վերընտրվել է նույն կուսակցությունից։ 2013 թվականի նոյեմբերի 16-ից ընդգրկված է «Առա՛ջ, Իտալիա» կուսակցությունում, որը ձևավորվել է «Ազատության ժողովրդի» փլուզումից հետո[1][2]։
Խորհրդարանում Սավինոն 2015 թվականի հուլիսի 21-ից 14-րդ հանձնաժողովի քարտուղարն է (Եվրամիության հարցերով)։ Նախկինում աշխատել է 6-րդ հանձնաժողովում (ֆինանսավորման հարցերով) և 12-րդ հանձնաժողովում (սոցիալական հարցերով)։
Ամուսնացած է 2008 թվականի սեպտեմբերից։ Էլվիրա Սավինոյի հարսանիքի խաչեղբայրը եղել անձամբ Սիլվիո Բերլուսկոնին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2020-08-14 Wayback Machine(իտալ.)
- Պրոֆիլը Իտալիայի պատգամավորների պալատի կայքում(իտալ.)